Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՎԱՆ» 0-5․ ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ

02/07/2020

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 30-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Վանին»։ Չարենցավանը ներկայացնող թիմը բավականին հաջող է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում և պայքարում է Բարձրագույն խմբի առաջնության ուղեգիր վաստակելու համար։

«Վանը» Հայաստանի Առաջին խմբի առաջնության այն թիմերից է, որը համալրված է Բարձրագույն խմբի առաջնությունում խաղալու փորձ ունեցող ֆուտբոլիստներով։ Ի դեպ Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմի հայտացուցակում ընդգրկված էին 5 ֆուտբոլիստներ, որոնք ժամանակին խաղացել էին «Ուրարտուի» գլխավոր թիմում՝ Անդրանիկ Ոսկանյան, Արգիշտի Պետրոսյան, Հովհաննես Իլանգյոզյան, Էդգար Մովսեսյան, Ղուկաս Պողոսյան։

Բռնցքամարտի լեզվով ասած քաշային տարբերություն կար, բայց «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները բավականին վստահ սկսեցին հանդիպումը։ Ճիշտ է, «Վանը» տիրում էր նախաձեռնությանը, սակայն «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները կարողանում էին արժանավույնս դիմակայել։ Այդուհանդերձ «Վանի» առավելությունը վերածվեց գոլի։ Կենտրոնական պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը երկար փոխանցումով գնդակն ուղղեց Ստեֆան Աջումանիի ուղղությամբ, վերջինս ընդունելով գնդակը, նախ ապակողմնորոշեց մրցակցին, այնուհետև գրավեց դարպասը՝ 0-1։ «Վանի» երկրորդ գոլի գրոհն էլ սկսվեց աջ եզրից։ Ստեֆան Աջումանին այս անգամ արդեն գոլային փոխանցում կատարեց, իսկ աչքի ընկավ Ստանիսլավ Եֆիմովը։ Թիմերը գնացին ընդմիջման հենց այս հաշվի ներքո։

Երկրորդ խաղակեսում էլ «Վանի» առավելությունը շոշափելի էր, շատ արագ Չարենցավանը ներկայացնող թիմի ֆուտբոլիստները կարողացան խփել 3-րդ գնդակը։ Բազմաքայլ կոմբինացիայի արդյունքում աչքի ընկավ Ուիլֆրիդ Եզան՝ 0-3։ 7 րոպե անց նորից աչքի ընկավ Ստեֆան Աջումանին, ձևակերպելով դուբլ այս խաղում։ Նույնն արեց նաև Ուիլֆրիդ Էզան, որը 66-րդ րոպեին խփեց իր երկրորդ գնդակն այս խաղում, հաշիվը դարձնելով 5-0։

Մինչև խաղավարտ աչքի ընկնելու հնարավորություններ ունեին թե՛ «Ուրարտու-2»-ի, թե՛ «Վանի» ֆուտբոլիստները, սակայն նոր գոլեր չգրանցվեցին։ Արամ Հակոբյանի գլխավորած թիմն իր ակիտվում ունի 45 միավոր և շարունակում է ընթանալ 8-րդ հորիզոնականով։ Հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի հուլիսի 5-ին։ Մրցակիցը «Տորպեդոն» է։ Այդ խաղը կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՎԱՆ» 0-5

0-1 Ստեֆան Աջումանի (24’), 0-2 Ստանիսլավ Եֆիմով (40’), 0-3 Ուիլֆրիդ Էզա (49’), 0-4 Ստեֆան Աջումանի (56’), 0-5 Ուիլֆրիդ էզա (65’)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 22. Գրիգորի Մաթևոսյան, 18. Արսեն Եղիազարյան, 77. Էրիկ Սիմոնյան, 4․ Էրիկ Փիլոյան, 33․ Արսեն Սադոյան, 39. Դավիթ Պապիկյան (26․ Կարեն Գալստյան 46'), 6. Էրիկ Վարդանյան (ա) (5. Ֆելիքս Խաչատրյան 80'), 17․ Տիգրան Այունց (10․ Գոռ Լուլուկյան 55'), 8. Հրաչյա Գեղամյան, 20. Ռուբեն Եսայան (16. Ժոզեֆ Սանդեյ 52'), 28. Աբրահամ Պորտուգալյան (7. Սամվել Հակոբյան 46'):

Պահեստայիններ՝  1․ Նարեկ Հովհաննիսյան, 10․ Գոռ Լուլուկյան, 26․ Կարեն Գալստյան, 16․ Ժոզեֆ Սանդեյ, 7. Սամվել Հակոբյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան, 2. Արթուր Մելիքյան, 14. Կորյուն Սեդրակյան:

«ՎԱՆ». 1. Սամուր Ագամագոմեդով (33. Աշոտ Այվազյան), 3. Անդրանիկ Ոսկանյան, 6. Արգիշտի Պետրոսյան, 7. Ստեֆան Աջումանի (20. Էդգար Մովսեսյան 60'), 13. Ստանիսլավ Եֆիմով (11. Ղուկաս Պողոսյան 53'), 15. Դոսա Օլատունջի Դեու, 19. Էզա Կուասի Ուիլֆրեդ, 21. Մուսլիմ Բամմատգերեև (22. Տրաորե Մեդիա Լադջի 60'), 26. Եսսիեն Եդեդեմ Եդեմ, 27. Գաբա Ջոսուէ (5. Արսեն Կայտով 53'), 88. Միհրան Պետրոսյան. 

Պահեստայիններ՝ 33. Աշոտ Այվազյան, 12. Անուշավան Թարվերդյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան, 5. Արսեն Կայտով, 8. Դավիթ Այվազյան, 20. Էդգար Մովսեսյան, 18. Վիգեն Բեգոյան, 11. Ղուկաս Պողոսյան, 23. Արթուր Ստեփանյան, 28. Բատրաց Թեդեև, 22. Տրաորե Մեդիա Լադջի, 98. Եվգենի Գավրիլով: