Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ» 3-2

23/07/2020

Նախապատրաստվելով նոր մրցաշրջանին «Ուրարտուն» սեփական մարզաբազայում ստուգողական առաջին հանդիպումն անցկացրեց։ Մրցակիցը Չարենցավանի «Վանն» էր։

 

ՆՈՐ ԴԵՄՔԵՐ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ

Գաղտնիք չէ, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում նախորդ մրցաշրջանի համեմատ տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ։ Շատերը հեռացել են, շատերն էլ եկել են։ Հենց այս խաղում Գրիգորյանը խաղաժամանակ տրամադրեց ինչպես թիմի նորեկներին, այնպես էլ փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներին։ Թիմի պաշտպանական գիծը գրեթե ամբողջությամբ փոխվել էր։ Նախորդ մրցաշրջանի թիմից միայն Եվգենի Օսիպովն էր, աջ եզրում Վիտինյոն էր, ձախում՝ «Նոայից» վերադարձած Էդգար Գրիգորյանը, իսկ կենտրոնում Դմիտրի Գուզը։ Հարձակման սուր ծայրում գործում էր Եվգենի Կոբզարը, իսկ եզրերում՝ Գևորգ Տարախչյանն ու Կարեն Մելքոնյանը։

ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ

Հանդիպման մեկնարկից պայքարը բավականին անզիջում էր։ Հենց դրանով է պայմանավորված, որ հենց սկզբից հանդիպման գլխավոր մրցավարը դիմեց դեղին քարտերի օգնությանը։ Առաջին խաղակեսը գոլային պահերով հարուստ համարել չի կարելի, չնայած, որ «Վանի» առաջին իսկ վտանգավոր գրոհն ավարտվեց դարպասի գրավումով։ 31-րդ րոպեին Գաբա Ջոսուեն ձախ եզրից առաջադիմելով դեպի տուգանային հրապարակ քողարկված հարված կատարեց, Անատոլի Այվազովի համար այն անսպասելի էր, ուստի ոչինչ անել նա չկարողացավ։ Հյուրերը բացեցին հաշիվը՝ 0-1։ Ընդունած գոլից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին և 9 րոպե անց խփեցին պատասխան գոլը։ Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Էդգար Գրիգորյանը, որն իր վերադարձը նշանավորեց գոլով։ Այդուհանդերձ «Վանի» ֆուտբոլիստները մինչև ընդմիջում նորից հաշվի մեջ առաջ անցան։ Հեռահար հարվածով աչքի ընկավ Ալբերտ Մնացականյանը։ Թիմերը գնացին ընդմիջման հենց այս հաշվի ներքո։

2 ԳՈԼ 4 ՐՈՊԵՈՒՄ

«Ուրարտուի» ֆուտբոլիստներից 4 րոպե պահանջվեց ոչ միայն հաշիվը հավասարեցնելու այլև հաշիվ մեջ առաջ անցնելու համար։ Նախ անկյունայինի խաղարկումից հետո Դմիտրի Գուզը դարձավ գոլի հեղինակ, իսկ երկու րոպե անց «Վանի» ֆուտբոլիստները խախտեցին կանոնները սեփական տուգանային հրապարակում։ Նշանակվեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Եվգենի Կոբզարը՝ 3-2։ Հանդիպման վերջնամասն էլ անցավ անզիջում պայքարում։ «Ուրարտուն» կարող էր զարգացնել հաջողությունը, իսկ «Վանն» էլ իր հերթին կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն նոր գոլեր չգրանցվեցին։ «Ուրարտու» - «Վան» 3-2

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի հուլիսի 25-ին սեփական մարզաբազայում։ Մրցակիցը կլինի «Գանձասար-Կապանը»։ Այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 18։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ» 3-2

0-1 Ջոսուե Գաբա (31'), 1-1 Էդգար Գրիգորյան (40'), 1-2 Ալբերտ Մնացականյան (47'), 2-2 Դմիտրի Գուզ (47'), 2-3 Եվգենի Կոբզար (50' 11մ) 

Ստորև ներկայացնում ենք «Ուրարտուի» մեկնարկային կազմն այդ խաղում․

«ՈՒՐԱՐՏՈՒ» 1․ Անատոլի Այվազով (Արսեն Բեգլարյան 46'), 19․ Եվգենի Օսիպով, 27․ Դմիտրի Գուզ, 78․ Վիտինյո, 4․ Էդգար Գրիգորյան (Հակոբ Հակոբյան 46'), 8․ Փորձարկվող ֆուտբոլիստ (Տիգրան Այունց 75'), 29․ Պիտեր Մուտումոսի (Փորձարկվող ֆուտբոլիստ 75'), 6․ Փորձարկվող ֆուտբոլիստ (Դավիթ Պապիկյան 60'), 10․ Կարեն Մելքոնյան (Գևորգ Տարախչյան ), 11․ Գևորգ Տարախչյան (Փորձարկվող ֆուտբոլիստ 46' (Սամվել Հակոբյան 70'), 9․ Եվգենի Կոբզար (Ժոզեֆ Սանդեյ  (Գոռ Լուլուկյան 85')։

Պահեստայիններ՝  Արսեն Բեգլարյան, Հակոբ Հակոբյան, Փորձարկվող ֆուտբոլիստ, Փորձարկվող ֆուտբոլիստ, Էրիկ Սիմոնյան, Դավիթ Պապիկյան, Տիգրան Այունց, Գոռ Լուլուկյան, Սամվել Հակոբյան, Ժոզեֆ Սանդեյ,  Փորձարկվող ֆուտբոլիստ։