Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌԱԴՉԵՆԿՈ

23/07/2020

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի, ակումբը պայմանագիր է ստորագրել 26-ամյա հարձակվող Ալեքսանդր Ռադչենկոյի հետ:

Ռուս ֆուտբոլիստի վերջին ակումբը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող Իվանովոյի «Տեքստիլշիկն» էր, որի կազմում Ռադչենկոն անցկացրել էր 25 խաղ ու դարձել 5 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ԲՄԱ-Խաբարովսկ, «Տոսնո», «Սոկոլ», «Ենիսեյ», «Վոլգար», «Խիմկի» ակումբներում։

«Ակումբի պայմանների մասին կասեմ, որ ավելի լավը դեռ չեմ տեսել։ Ստեղծված է ամեն պայման, կազմակերպվածությունն էլ բարձր մակարդակի վրա է։ Առաջին տպավորություններս լավն են։ Ուսումնամարզական հավաքի ընթացքում մեկ անգամ խաղացել եմ «Ուրարտուի» դեմ, բայց թիմի դեմ խաղալը մեկ բան է, իսկ թիմի համար՝ այլ բան։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-մեզ հետ զրույցում նշեց ռուս հարձակվողը։

ՌԱԴՉԵՆԿՈՅԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մրցաշրջան Ակումբ Խաղ Գոլ
2011/2012 ԲՄԱ-Խաբարովսկ 8 -
2012/2013 ԲՄԱ-Խաբարովսկ 16 2
2013/2014 ԲՄԱ-Խաբարովսկ 24 3
2013/2014 «Տոսնո» 10 1
2014/2015 «Տոսնո» 26 4

2015/2016

«Սոկոլ» Սարատով 23

4

2015/2016

«Ենիսեյ» 10

-

2016/2017

«Վոլգար» 22

2

2017/2018

«Խիմկի» 23

3

2018/2019

ԲՄԱ-Խաբարովսկ 21

1

2019/2020

«Տեքստիլշիկ» 25

5

  ԸՆԴՀԱՆՈՒՐ 208 25