Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» 1-0

25/07/2020

Նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» սեփական հարկի տակ անցկացրեց ստուգողական երկրորդ հանդիպումը։ Մրցակիցը «Գանձասար-Կապանն» էր։

Նախորդ խաղի համեմատ Գրիգորյանը մեկնարկային կազմում մի շարք փոփոխություններ էր կատարել։ Այս անգամ առաջին րոպեներից խաղում էր Արսեն Բեգլարյանը, ձախ պաշտպանի պարտականությունները կատարում էր Հակոբ Հակոբյանը, կիսապաշտպանության կենտրոնում էլ Դավիթ Պապիկյանն էր։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Հանդիպման մեկնարկային 20 րոպեները վտանգավոր պահերով հարուստ չէին, փոխարենը երկու թիմերն էլ անձնազոհաբար պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար։ Կարելի է ասել, որ առաջին խաղակեսի մեկնարկում պայքարը ծավալվում էր հիմնականում դաշտի կենտրոնական հատվածում։ «Ուրարտուի» ֆուտբոլիստներն առաջին վտանգավոր պահը կարողացան ստեղծել հանդիպման 22-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայի արդյունքում Եվգենի Կոբզարը ձախ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, սակայն թույլ հարվածեց, իսկ կապանյան թիմի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը փրկեց թիմին վերահաս գոլից։

Մինչև ընդմիջում «Ուրարտուի» ֆուտբոլիստներին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ Բազմաքայլ կոմբինացիայի արդյունքում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները ձախ եզրից ներխուժեցին մրցակցի տուգանային հրապարակ։ Հետևեց փոխանցում դեպի դարպասային հրապարակ, որտեղ  առաջինը կողմնորոշվեց «Ուրարտուում» այս պահին փորձաշրջան անցնող հարձակվողը և գրավեց դարպասը՝ 1-0։ Թիմերը գնացին ընդմիջման հենց այս հաշվի ներքո։

Երկրորդ խաղակեսի մեկնարկն ավելի ակտիվ ստացվեց, թե՛ «Ուրարտուն», թե՛ «Գանձասար-Կապանը» կարող էին փոխել խաղի ընթացքը։ Մի քանի անգամ նպաստավոր դիրքում հայտնվեց Եվգենի Կոբզարը, սակայն հապաղեց, ինչի արդյունքում էլ գոլ խփելու հնարավորություն բաց թողեց։ Կապանյան թիմը երկրորդ կեսի մեկնարկում սուր էր գործում, սակայն «Ուրարտուի» պաշտպանները կարողանում էին ճիշտ պահին չեզոքացնել դրությունը։ 89-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Դմիտրի Գուզը, ինչպես հայտնի է ստուգողական խաղերում կարմիր քարտ ստացող ֆուտբոլիստը փոխարինվելու հնարավորություն է ստանում։ Գուզի փոխարեն հանդիպումը շարունակեց Էրիկ Սիմոնյանը։ Վերջնամասը լարված ստացվեց, բայց նոր գոլեր չգրանցվեցին։ «Ուրարտուն» նախապատրաստական շրջանում տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումն «Ուրարտուն» կանցկացնի հուլիսի 30-ին։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 19։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» 1-0

1-0 Փորձարկվող ֆուտբոլիստ (44’)

ՈՒՐԱՐՏՈՒ․ 24․ Արսեն Բեգլարյան (1․ Անատոլի Այվազով 46'), 19․ Եվգենի Օսիպով (ա), 27․ Դմիտրի Գուզ (77․ Էրիկ Սիմոնյան 90+1'), 78․Վիտինյո, 5․Հակոբ Հակոբյան (4․ Էդգար Գրիգորյան 60'), 8․ Փորձարկվող ֆուտբոլիստ (10․ Կարեն Մելքոնյան 65'), 29․ Պիտեր Մուտումոսի, 39․ Դավիթ Պապիկյան (Փորձարկվող ֆուտբոլիստ 41' (55․ Սամվել Հակոբյան 84')), 3. Ջեյմս Սանթոս (9․ Եվգենի Կոբզար 41'), (Փորձարկվող ֆուտբոլիստ 60'), 6․ Փորձարկվող ֆուտբոլիստ (17․ Տիգրան Այունց 78'), 9․ Եվգենի Կոբզար (11․ Գևորգ Տարախչյան 36')։

Պահեստայիններ՝ Անատոլի Այվազով, Էդգար Գրիգորյան, Փորձարկվող ֆուտբոլիստ, Փորձարկվող ֆուտբոլիստ, Էրիկ Սիմոնյան, Կարեն Մելքոնյան, Տիգրան Այունց, Գոռ Լուլուկյան, Սամվել Հակոբյան, Փորձարկվող ֆուտբոլիստ, Գևորգ Տարախչյան։