Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒԶ․ «ԻՄԱՍՏ ՉԿԱ ԽԱՂԱԼՈՒ, ԵԹԵ ԻՆՔԴ ՔՈ ԱՌԱՋ ՄԵԾ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՉԵՍ ԴՆՈՒՄ»

29/07/2020

Արդեն երկու շաբաթ է ինչ Դմիտրի Գուզը «Ուրարտուում» է։ Այս ընթացքում նա հասցրել է թիմի կազմում ստուգողական երկու հանդիպում անցկացնել, անգամ գոլ խփել։ Մենք զրուցել ենք 32-ամյա պաշտպանի հետ ու իմացել, թե ինչպես են ընթանում գործերը նոր ակումբում․

 

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Տպավորություններս դրական են, տղաներն ինձ լավ ընդունեցին, գրեթե հարմարվել եմ, ֆուտբոլիստներից մի քանիսին մինչ այստեղ գալը ճանաչում էի, ոչ մի խնդիր չկար, արդեն ներգրավվել եմ կոլեկտիվում, ամեն ինչ լավ է»։

ԹԻՄԻ ՄԱՍԻՆ

«Շատ նոր խաղացողներ կան, երկու ընկերական հանդիպում ենք անցկացրել ու հաղթել, բարելավում ենք խաղակցվածությունը։ Խաղից խաղ պետք է էլ ավելի լավ գործենք։ Ես կարծում եմ, որ, այո, պետք է ամենաբարձր խնդիրները դնենք մեր առջև առաջնությունում։ Ես կարծում եմ, ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ յուրաքանչյուր մարզիչ առավելագույն խնդիրներն է դնում իր առջև՝ հաղթել առաջնությունը, գավաթը, կարծում եմ՝ բոլորն են դրան ձգտում։ Ուստի պետք է մաքսիմալ խնդիրներն առաջադրենք։ Ֆուտբոլիստները լավն են, ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»։ 

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երկու տարի անընդմեջ հռչակվել ենք չեմպիոն, իհարկե, հրաշալի է, էմոցիաները բառերով չեն փոխանցվի, բայց կյանքն է այսպիսին, անշուշտ, հեռանալը հաճելի չէ, բայց ոչ մի վատ բան դրանում չեմ տեսնում, նամանավանդ, որ «Ուրարտուի» հետ կարելի է խնդիրներ լուծել: Հուսով եմ, որ ամեն ինչ մեզ մոտ լավ կլինի։ Չեմ կարծում, որ տեղափոխությունս «Ուրարտու» հետ քայլ է։ Այս տարի թիմը եվրոգավաթներում չի խաղա, բայց կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում անպայման հնարավորություն կունենանք։ Այս տեղափոխությունն ինձ համար նույնիսկ քայլ առաջ կարող եմ համարել»։

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ինձ զանգահարեց գլխավոր մարզիչը, առաջարկեց տեղափոխվել այստեղ, ես մտածեցի ու ընտրությունս կատարեցի «Ուրարտուի» օգտին, այստեղ ամեն ինչ կա ֆուտբոլի համար՝ լավ բազա, խաղերից ու մարզումներից հետո վերականգնում, նման պայմաններ Հայաստանի ոչ մի ակումբ չունի, մարզադաշտն էլ լավն է, մի խոսքով կան բոլոր պայմանները, որպեսզի թիմը ցույց տա լավ ֆուտբոլ ու լավ արդյունքներ»։

ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մաքսիմալ խնդիրներ եմ առաջադրել ինքս ինձ՝ հաղթել առաջնությունը, գավաթը, սուպերգավաթը, կարծում եմ իմաստ չկա խաղալու, եթե ինքդ քո առաջ մեծ նպատակներ չես դնում»։