Not Selected

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԸ՝ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻՆ․ «ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏՈԼԸ ՔՈ ՆՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՇԱՏ ՈՒՆԻ»

03/07/2020

Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական ԱԵԼ-ի կիսապաշպտան Գևորգ Ղազարյանը իր ինստագրամյան էջի stories բաժնում անդրադարձել է Արամ Բարեղամյանի՝ կարիերան ավարտելու և մարզչական գործունեություն ծավալելու որոշմանը․

«Հայկական ֆուտբոլը քո ու քո նմանների կարիքը շատ ունի, թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս։ Հավատում եմ քեզ ու հաջողություններ մաղթում»,- գրել է Ղազարյանը։

Հավելենք, որ Գևորգ Ղազարյանը իր կարիերայի որոշ ժամանակահատված անցկացրել է նաև «Բանանցում» (ներկայիս «Ուրարտու»)։ 11 խաղում Ղազարյանը դարձել էր 6 գոլի հեղինակ։