Not Selected

ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

03/07/2020

Հաշվի առնելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի որոշումը՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեն այսօր՝ հուլիսի 3-ին կայացած նիստի ընթացքում միաձայն քվեարկել է ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի վերոնշյալ որոշումը ուժի մեջ է մտել կայացման պահից։

ՀՀ Առաջին խմբի 2019/20թթ մրցաշրջանի հաղթողի և հաջորդ մրցաշրջանի ձևաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեի հետագա նիստերի ընթացքում: