Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆ Մ-19 - «ՆՈԱ» 0-6․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

30/07/2020

Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված դադարից հետո Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն առաջին ուսումնամարզական հավաքն անցկացրեց։ Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին հրավիրել էր «Ուրարտուի» միանգամից 6 ֆուտբոլիստի։

Ուսումնամարզական հավաքի վերջին օրը պատանեկան հավաքականը ստուգողական հանդիպում անցկացրեց «Նոայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց գործող գավաթակրի հաղթանակով՝ 6-0 հաշվով։

Պատանեկան հավաքականի մեկնարկային կազմում ընդգրկվել էին «Ուրարտուի» միանգամից 3 ֆուտբոլիստներ` Գևորգ Տարախչյանը, Էրիկ Սիմոնյանը և Կարեն Գալստյանը։ Գևորգ Տարախչյանը կատարում էր թիմի ավագի պարտականությունները։ Երկրորդ խաղակեսում խաղալու հնարավորություն ստացան նաև Սամվել Հակոբյանը, Գոռ Լուլուկյանը և Արթուր Մելիքյանը։