Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՆԱՐԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

12/08/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Նարեկ Պետրոսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում 24-ամյա պաշտպանին՝ ունեցած ելույթների, դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Հավելենք, որ Նարեկ Պետրոսյանը «Ուրարտուի» սան է: Թիմի հետ 2015/16 մրցաշրջանում դարձել է Հայաստանի  գավաթակիր: «Ուրարտուի» կազմում նա բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 93 հանդիպման: