Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ 2019/20 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ

13/08/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում անցկացվեց 2019/20 մրցաշրջանում «Ուրարտուի» հեղինակած լավագույն գոլի քվեարկությունը։

Երկրպագուների քվեարկության արդյունքում լավագույն գոլ ճանաչվեց Հակոբ Հակոբյանի՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Գանձասար-Կապանի» դարպասն ուղարկած գնդակը։

Լավագույն գոլի մրցանակը Հակոբին հանձնեց «Ուրարտուի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արամ Հակոբյանը։

Մրցանակը ստանալուց հետո Հակոբը կիսվեց իր տպավորություններով․ «Շատ հաճելի է, շատ ուրախ եմ, որ այս մրցաշրջանում կարողացա առաջին գոլս խփել։ Երկու գոլի հեղինակ եմ դարձել «Ուրարտուի» կազմում։ Հենց երկրորդ գոլս էլ երկրպագուների կողմից ճանաչվեց 2019/20 մրցաշրջանում լավագույնը։ Սա բավական պարտավորեցնող է, կփորձեմ  նոր գոլեր խփել ու ամենակարևորը՝ օգնել թիմին հաղթել խաղերում»։

Հավելենք, որ լավագույն գոլի մրցանակի հավակնորդների թվում էին նաև Եվգենի Կոբզարը, Վահագն Այվազյանը և Խուան Ազոկարը։