Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ «ՓՅՈՒՆԻԿ-2»-ԻՆ

03/08/2020

«Ուրարտու-2»-ը նախապատրաստական շրջանի երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց, որտեղ մրցակիցը «Փյունիկ-2»-ն էր։

Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի տղաներն առաջին րոպեներին արագ գոլ հեղինակեցին։ Անկյունայինի խաղարկումից հետո հանդիպման 2-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սամվել Հակոբյանը։

Շատ չանցած՝ «Ուրարտու-2»-ին հաջողվեց կրկնապատկել հաշիվը։ 8-րդ րոպեին Արթուր Միսկիրիջյանը գեղեցիկ հարվածով առաջ մղեց թիմին։ Առաջին խաղակեսը բավական հագեցած էր գոլային պահերով։ Հանդիպման 22-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները ստիպեցին մրցակցին խախտել խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում։ Նշանակվեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Գոռ Լուլուկյանը։ Առաջին խաղակեսն ավարտվեց տանտերերի բացահայտ առավելությամբ՝ 3-0։

Երկրորդ խաղակեսում խաղաժամանակ ստացան վերջերս ակադեմիայի ավագ տարիքի թիմերից «Ուրարտու-2»-ը համալրած ֆուտբոլիստները։ Լավ պահեր երկու թիմերն էլ ունեցան, բայց նոր գոլեր չգրանցվեցին։ Այսպիսով, «Ուրարտու-2»-ը հաղթանակ տոնեց 3-0 հաշվով։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-«ՓՅՈՒՆԻԿ-2» 3-0

1-0 Սամվել Հակոբյան (2'), 2-0 Արթուր Միսկիրիջյան (8'), 3-0 Գոռ Լուլուկյան (22')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1․ Նարեկ Հովհաննիսյան (Գոռ Թոխյան 62'), 77․ Էրիկ Սիմոնյան (Արման Մարտիրոսյան 53'), 2․ Արթուր Մելիքյան (Վարդան Ազիզյան 78'), 4․ Էրիկ Փիլոյան (Ժոզեֆ Սանդեյ 46') 8․ Գևորգ Արաբյան (Փորձարկվող ֆուտբոլիստ 46' (Արայիկ Էլոյան 78'), 6. Փորձարկվող ֆուտբոլիստ, 5․ Ֆելիքս Խաչատրյան (Արա Ջոլաքյան 46'), 26․ Կարեն Գալստյան (Գագիկ Մկրտչյան 73'), 11․ Արթուր Միսկիրիջյան (Լևոն Բաշոյան 62'), 10․ Գոռ Լուլուկյան (Էրիկ Ղուլինյան 46'), 7․Սամվել Հակոբյան (Հովհաննես Թոփալյան 56' (Գևորգ Գրիգորյան 78')։