Not Selected

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

11/09/2020

Սեպտեմբերի 13-ին VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ուրարտուն» կմրցի «Ալաշկերտի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19։00-ին։ Դաշտի տիրոջ կարգավիճակում հանդես կգա «Ալաշկերտը»։

Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջին՝ նշելով անուն-ազգանուն, ԶԼՄ-ի անվանումը և աշխատանքի բնույթը։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը տվյալ խաղում հանդիսանալով հյուր, լրագրողների հավատարմագրման գործընթացին անմիջական մասնակցություն չունի։

Հանդիպմանը ներկա բոլոր լրագրողները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ։ Հետխաղյա մամուլի ասուլիսներն ու բրիֆինգներն անցկացվելու են հեռավար կարգով։