Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՍՏՐԱՏԵԳԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ»

13/09/2020

«Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո խաղի մասին իր կարծիքը հայտնեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը․

«Շատ կարևոր խաղ էր մեզ համար, մենք հասկանում էինք, որ «Ալաշկերտն» այս պահին չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկն է, ուստի ստրատեգիկ առումով այս խաղում պետք էր 3 միավոր վաստակել։ Երևի խաղի բովանդակությունը համապատասխանում է այս բառին՝ մենք այսօր վաստակեցինք այդ 3 միավորը»։