Not Selected

ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

15/09/2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից սկսած՝ թույլատրել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի մասնակցություն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի  և VBET Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին (ընդամենը՝ 150 անձ):

Վերջիններս ակումբի պատասխանատվությամբ մարզադաշտ մտնելիս պետք է ջերմաչափվեն և տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը: