Not Selected

ՊԱՎԵԼ ՍՏԵՊԱՆԵՑ․ «ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՐԶԻԿ ՊԵՏՔ Է ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏ ԼԻՆԻ»

15/09/2020

Արդեն մի քանի օր է, ինչ Պավել Ստեպանեցը պաշտոնապես հանդիսանում է «Ուրարտուի» ֆուտբոլիստ, մեզ հետ զրույցում Ստեպանեցը պատմել է ակումբում անցկացրած առաջին օրերի մասին․

 

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Տպավորություններս իրականում բավական լավն են, դրական, որովհետև հենց առաջին օրվանից բոլորը բարեկամաբար ընդունեցին ինձ։ Կարող եմ ասել, որ այստեղ գտնվելուս նույնիսկ առաջին շաբաթում ինձ զգում էի՝ ինչպես տանը՝ բարեհամբույր աշխատակազմ, հիանալի մարզիչ ու լավ թիմ։ Քիչ ժամանակ է, որ այստեղ եմ, բայց արդեն դժվար եմ պատկերացնում ինձ այլ ակումբում»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի առաջնությունում խաղալու փորձ ունեմ, քանի որ վերջին ակումբս «Արարատն» էր։ Ի դեպ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում առաջին հաղթանակը տոնել ենք հենց «Ուրարտուի» նկատմամբ։ Թիմն ինձ հենց այդ ժամանակ էլ գրավեց իր ակտիվությամբ ու ագրեսիվ խաղով։ Չնայած հաղթեցինք, բայց բավական դժվար խաղ էր, երկրորդ խաղակեսում ուղղակի պաշտպանվում էինք, ինչպես կարողանում էինք, որպեսզի այդ պահին արդյունքի հասնեինք։ Ինչ վերաբերում է առաջնության մակարդակին, կասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ, բոլոր թիմերն էլ շատ ուժեղ են, բոլորի հետ էլ դժվար է լինելու, պետք է տրամադրվել ու պայքարել»։

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես կարծում եմ, որ ցանկացած մարզիկ պետք է մաքսիմալիստ լինի, յուրաքանչյուր թիմում և՛ մարզիչը, և՛ ֆուտբոլիստները, և՛ շրջապատող բոլոր մարդիկ, պետք է ձգտեն հասնել առավելագույն նպատակին, իսկ դա հաղթանակն է։ Ես չգիտեմ, իհարկե, ինչ կլինի, բայց այդ ամենը ցանկանալն ու դրան ձգտել, իհարկե, պետք է»։