Not Selected

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՏՈՒՐԵՐԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ

15/09/2020

ՀՖՖ-ն հաստատել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ և 7-րդ տուրերի խաղացանկը։

Այսպիսով, առաջնության 6-րդ տուրում հյուրընկալվելու ենք «Արարատին»։ Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 29-ին ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-Ակադեմիայում և մեկնարկելու է 18։30-ին։

Իսկ 7-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունելու ենք «Արարատ-Արմենիային»։ Խաղը կկայանա հոկտեմբերի 4-ին և կմեկնարկի ժամը 18։30-ին։