Not Selected

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

17/09/2020

Սեպտեմբերի 18-ին VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19։30-ին։

Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել media@fcurartu.am էլեկտրոնային հասցեին` նշելով անունը, ազգանունը, աշխատանքի բնույթը և լրատվամիջոցի անվանումը:

Հանդիպմանը ներկա բոլոր լրագրողները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ։ Հետխաղյա մամուլի ասուլիսներն ու բրիֆինգներն անցկացվելու են հեռավար տարբերակով։

Առաջացած հարցերի ու խնդիրների դեպքում կարող եք զանգահարել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժին՝ +374 60-44-57-03 կամ +374 99-16-90-10: