Not Selected

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆ․ «ԱՐԴԵՆ ՀԱՐՄԱՐՎԵԼ ԵՄ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻՆ»

18/09/2020

17-ամյա Գևորգ Տարախչյանը «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում առաջին գոլային փոխանցումը կատարեց, իսկ խաղից հետո կիսվեց իր տպավորություններով.

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ինձ թվում է՝ լավ խաղ ստացվեց, երկրորդ խաղը հեշտ չի լինելու, բավական բարդ մրցակից է «Փյունիկը», բայց պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք ու հաջորդ փուլ դուրս գանք»։

ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ, որ կարողացա թիմին օգնել իմ գոլային փոխանցումով, փորձելու եմ հաջորդ խաղերում էլ գոլերով ու փոխանցումներով օգնել թիմին։ Արդեն հարմարվել եմ տեմպին, ինձ թվում է՝ կարողանում եմ ինչպես հարկն է հանդես գալ, կփորձեմ ավելի լավ հանդես գալ հետագայում»։