Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԳԱՎԱԹԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ

18/09/2020

VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում իր ելույթները սկսեց «Ուրարտուն»։ Հոբելյանական 30-րդ մրցաշրջանի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները սեփական հարկի տակ ընդունեցին Երևանի «Փյունիկին»։ 

Հյուրերի առաջին իսկ գրոհն ավարտվեց դարպասի գրավումով։ «Ուրարտուի» պաշտպանները վրիպեցին, իսկ հյուրերի հարձակվող Անտոն Կոբյալկոն, որը վերահսկողությունից դուրս էր մնացել, գրավեց դարպասը՝ 0-1։

Ընդունած գոլից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել: Դրսևորած ջանքերը տվեցին ցանկալի արդյունքը։ Անկյունայինի խաղարկումից հետո Դմիտրի Գուզը հաղթող դուրս եկավ մրցակցի պաշտպանի հետ պայքարում ու գրավեց «Փյունիկի» դարպասը՝ խփելով «Ուրարտուի» կազմում իր առաջին գոլը պաշտոնական խաղերում՝ 1-1։

Թիմերը գնացին ընդմիջման ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Երկրորդ խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում։ Վտանգավոր գրոհում էին ինչպես «Ուրարտուի», այնպես էլ «Փյունիկի» ֆուտբոլիստները։ Դրվագներից մեկում ֆանտաստիկ գործողություններով աչքի ընկավ «Ուրարտուի» դարպասապահ Անատոլի Այվազովը, որը մեկ դրվագում միանգամից երկու սեյվ կատարեց։

Վերջին խոսքն այդուհանդերձ եղավ «Ուրարտուինը»։ Գևորգ Տարախչյանը հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակում գտնվող Ալեքսանդր Ռադչենկոյին, որն էլ գրավեց մրցակցի դարպասը՝ 2-1։

Հարկ է նշել, որ պաշտոնական խաղերում սա Ռադչենկոյի առաջին գոլն էր «Ուրարտուի» կազմում։ «Ուրարտու» - «Փյունիկ»՝ 2-1։ Հավելենք, որ գավաթային 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումները նշանակված են նոյեմբերի 6-ին և 7-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ» 2-1

0-1 Անտոն Կոբյալկո (3'), 1-1 Դմիտրի Գուզ (37'), 2-1 Ալեքսանդր Ռադչենկո (91')


«ՈՒՐԱՐՏՈՒ»․
 96․ Անատոլի Այվազով, 5․ Հակոբ Հակոբյան, 19․ Եվգենի Օսիպով (ա), 15․ Դմիտրի Գուզ, 99․ Ռոբերտ Դարբինյան, 30․ Ուգոչուկվու Իվու, 26․ Աննան Մենսահ (6․ Պիտեր Մուտումոսի 65'), 20․ Գոռ Լուլուկյան (9․ Եվգենի Կոբզար 34'), 88․ Ջեյմս Սանթոս (11․ Գևորգ Տարախչյան 46'), 33․ Վիտինյո (18․ Ալեքսանդր Ռադչենկո 71'), 12․ Ջոնել Դեսիրե։

Պահեստայիններ՝  24․ Արսեն Բեգլարյան, 4․ Պավել Ստեպանեց, 25․ Էդգար Գրիգորյան, 17․ Տիգրան Այունց, 16․ Դավիթ Պապիկյան, 8․ Մաքսիմ Մաշնյով, 9․ Եվգենի Կոբզար, 11․ Գևորգ Տարախչյան, 6․ Պիտեր Մուտումոսի, 21․ Էրիկ Պետրոսյան, 18․ Ալեքսանդր Ռադչենկո։

«ՓՅՈՒՆԻԿ»․ 1․Ստանիսլավ Բուչնև, 25․ Մագոմեդ Մուսալով, 24․ Սալոմոն Նիրիսարիկեն, 15․ Ալեքսանդր Պրիմաել Յեուլե, 2․ Սերոբ Գրիգորյան, 5․ Դավիդ Ջուլիուս Ուֆուոմա, 8․ Գոռ Մալաքյան (13․ Դրամանե Սալու 63'), 20․ Արտյոմ Գաբելոկ (12․ Լադան Մուհամմադ Յուսուֆ 83'), 18․ Ալիկ Առաքելյան (19. Արտյոմ Ավանեսյան 63'), 23․ Արաս Օզբիլիս (77. Արմեն Նահապետյան 83՛), 9․ Անտոն Կոբյալկո (17․ Լևոն Վարդանյան 76'):

Պահեստայիններ՝  1․ Սևակ Ասլանյան, 22․ Ռոբերտ Հակոբյան, 4․ Պերճ Պողիկյան, 3․ Արթուր Քարտաշյան, 13․ Դրամանե Սալու, 12․ Լադան Մուհամմադ Յուսուֆ, 19․ Արտյոմ Ավանեսյան, 6․ Նորայր Ղազարյան, 17․ Լևոն Վարդանյան, 29․ Ստեֆան Ալֆրեդ, 77. Արմեն Նահապետյան։