Not Selected

ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ «ԱՐԱՐԱՏ-2»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

21/09/2020

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի օրը, իր հերթական հանդիպումն անցակցրեց «Ուրարտու-2»-ը։ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի տղաները սեփական հարկի տակ ընդունեցին «Արարատ-2»-ին։

Հանդիպման հենց մեկնարկից «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը, իսկ մինչև ընդմիջում կարողացան երկու գոլ խփել։ 27-րդ րոպեին Արթուր Միսիկիրիջյանը հեռու տարածությունից հուժկու հարված կատարեց ու անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ 1-0։ 41-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները աչքի ընկան արդեն ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո։ Խարիտոն Այվազյանը նկատեց դարպասային հրապարակում գտնվող Ռուբեն Եսայանին ու գնդակը հասցեագրեց նրան, որն էլ հաշիվը դարձրեց՝ 2-0։

Մինչև ընդմիջում նոր գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ կեսում էլ դրության տերը «Ուրարտու-2»-ի տղաներն էին։ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները կարողացան շատ արագ ևս երկու գոլ խփել։ Աչքի ընկան Սամվել Հակոբյանն ու Արթուր Միսկիրիջյանը ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ «Ուրարտու-2» - «Արարատ-2»՝ 4-0։

Հավելենք, որ հաջորդ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի ԲԿՄԱ-ին, այդ հանդիպումը նշանակված է սեպտեմբերի 29-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 16։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-2» 4-0

1-0 Արթուր Միսկիրիջյան (27՛), 2-0 Ռուբեն Եսայան (41՛), 3-0 Սամվել Հակոբյան (57՛), 4-0 Արթուր Միսկիրիջյան (59՛)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Գրիգորի Մաթևոսյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 2․ Արթուր Մելիքյան (12․ Արա Ջոլաքյան 75'), 4․ Էրիկ Փիլոյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան, 28․ Ռոբերտ Բաղրամյան, 26․ Կարեն Գալստյան (14․ Կորյուն Սեդրակյան 75') 88․ Խարիտոն Այվազյան (17․ Տիգրան Այունց 52'), 20․ Ռուբեն Եսայան (9․ Էրիկ Պետրոսյան 60'), 11․ Արթուր Միսկիրիջյան (13․ Էդգար Ղուլինյան 75'), 7․ Սամվել Հակոբյան (21․ Հարություն Ստեփանյան 75')։

Պահեստայիններ՝ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 12․ Արա Ջոլաքյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 17․ Տիգրան Այունց, 13․ Էդգար Ղուլինյան, 21․ Հարություն Ստեփանյան, 9․ Էրիկ Պետրոսյան։

«ԱՐԱՐԱՏ-2»․ 22․ Արման Սիմոնյան, 18․ Վահե Մուրադյան, 5․ Ռոբերտ Մարության (25․ Ալեն Պողոսյան 75'), 3․ Ռուբեն Հովսեփյան, 17․ Կարեն Շիրխանյան, 7․ Նարեկ Պապոյան, 8․ Արարատ Չիլինգարյան (24․ Աղավարդ Պետրոսյան 46'), 21․ Սերոբ Գալստյան (20․ Արմեն Անդրեասյան 55'), 6․ Ռուսլան Ավագյան (10․ Էրիկ Քոթանջյան 46'), 11․ Գրիգոր Մուրադյան (15․ Գևորգ Հովհաննիսյան 79'), 9․ Էդմոնդ Մուրադյան։

Պահեստայիններ՝ 1․ Պողոս Այվազյան, 80․ Նարեկ Ղասումյան, 51․ Գառնիկ Գրիգորյան, 19․ Սուրեն Հովհաննիսյան, 25․ Ալեն Պողոսյան, 20․ Արմեն Անդրեասյան, 14․ Կարեն Ղազարյան, 24․ Աղավարդ Պետրոսյան, 15․ Գևորգ Հովհաննիսյան, 10․ Էրիկ Քոթանջյան։