Not Selected

ԳՐԻԳՈՐԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ «ՔԱՂՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ»

22/09/2020

«Ուրարտու-2»-ը շարունակում է վստահ հաղթանակներ տոնել Առաջին խմբի առաջնությունում։ Թիմը հերթական 3 միավորը վաստակեց «Արարատ-2»-ի հետ մրցավեճում։ Այդ խաղից հետո զրուցել ենք թիմի դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ։

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Լավ հանդիպում անցկացրինք, տղաները լավ խաղացին։ Մրցակիցը վտանգավոր պահերը շատ չստեղծեց, չնայած մի քանի անգամ ստիպված եղա դարպասից դուրս գալ։ Շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել, կփորձենք յուրաքանչյուր խաղում անել ավելին»։

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Թիմը քրտնաջան աշխատում է մարզումների ժամանակ և այս հաղթանակների շարքը, կարծում եմ, նաև դրանով է պայմանավորված ու մենք, այսպես ասած, քաղում ենք այդ աշխատանքի պտուղերը։ Տղաները լավ մարզավիճակում են գտնվում, ավելի երիտասարդ ֆուտբոլիստներն էլ խաղալու հնարավորություն են ստանում ու արդարացնում մարզիչների սպասելիքները։ Միմյանց լավ ենք հասկանում, փորձելու ենք շարունակական դարձնել այս հաղթանակները»։