Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ․«ԵԹԵ ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՃԻՇՏ ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ, ԱՅՆ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ՄԵԶ ՀԱՄԱՐ»

22/09/2020

«Նոայից» կրած պարտությունից հետո (0-3) խաղի մասին իր կարծիքը հայտնեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը․

«Թույլ խաղ էր մեր կատարմամբ հատկապես առաջին խաղակեսում։ Համոզիչ չէր նաև մեր առաջատարների խաղը բոլոր գծերում՝ պաշտպանությունում, միջին գծում և հարձակման գոտում։ Ինչի հետևանքն էլ եղավ 2-0 հաշիվը առաջին խաղակեսում։ Երկրորդ կեսում նախաձեռնությունը մերն էր, բայց դա հասկանալի էր, մրցակիցը այն տվեց մեզ՝ խաղը կառուցելով հակագրոհների միջոցով և մեծ տարածությունների ժամանակ սկսեց խնդիրներ ստեղծել մեզ համար։ Վատ չէինք նայվում դիրքային գրոհներում, երկրորդ խաղակեսում ցույց տվեցինք նաև ագրեսիա ու կրեատիվություն, բայց այն քիչ էր։ Ինչևէ, ցավալի պարտություն էր, բայց կարծում եմ, որ եթե դրան ճիշտ վերաբերվենք, ապա հետագայում այն օգտակար կլինի մեզ համար»։