Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ 2»-Ն ԷԼ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

10/01/2021

Կանանց ֆուտզալի բաց առաջնությունում իր ելույթները սկսեց նաև «Ուրարտու-աղջիկներ 2»-ը։ Մինչև 15 տարեկանների Ե ենթախմբի 1-ին տուրում մեր աղջիկները մրցեցին «Արարատ-Արմենիա աղջիկներ 2» թիմի հետ ու կամային հաղթանակ տոնեցին 3-2 հաշվով։

Առաջինն աչքի ընկան «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստուհիները, գոլի հեղինակ դարձավ Տաթև Խաչատրյանը, բայց Մարիաննա Վարդանյանը հաշիվը հավասարեցրեց։ Երկրորդ կեսի մեկնարկում էլ Տաթև Խաչատրյանը առաջ մղեց իր թիմին, բայց Միլենա Սայադյանի ու Դիանա Մելիքբեկյանի գոլերն ապահովեցին «Ուրարտու-աղջիկներ 2»-ի հաղթանակը։

«Ուրարտու-աղջիկներ 2» - «Արարատ-Արմենիա աղջիկներ 2» 3-2

0-1 Տաթև Խաչատրյան (03’06”), 1-1 Մարիաննա Վարդանյան (05’10”), 1-2 Տաթև Խաչատրյան (26’05”), 2-2 Միլենա Սայադյան (27’48”), 2-3 Դիանա Մելիքբեկյան (32’50”)

Ստորև ներկայացնում ենք հանդիպման ֆոտոշարքը