Not Selected

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԵՆՔ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ

12/01/2021

Նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը հունվարի 21-ին սեփական հարկի տակ ուժերը կչափի «Փյունիկի» հետ, հանդիպումը կմեկնարկի ժամը 14։00-ին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտուն» ստուգողական հանդիպումներ կանցկացնի հունվարի 23-ին՝ «Արարատի», հունվարի 28-ին՝ «Ալաշկերտի», հունվարի 30-ին՝ «Վանի», փետրվարի 5-ին՝ «Ալաշկերտի», իսկ փետրվարի 10-ին՝ ԲԿՄԱ-ի հետ։