Not Selected

ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

18/01/2021

Անցած հանգստյան օրերին Կանանց ֆուտզալի բաց առաջնությունում կայացան 2-րդ տուրի հանդիպումները։ Մեր թիմերից երկուսը պայքարի մեջ էին մտել նախորդ շաբաթվանից, իսկ «Ուրարտու-աղջիկներ 3»-ն առաջին հանդիպումն անցկացրեց։

 

Մ-15 տարեկանների Ե1 խմբում ընդգրկված «Ուրարտու-աղջիկներ 2»-ը հերթական հաղթանակը տոնեց։ Առաջին խաղում մերոնք 3-2 հաշվով հաղթեցին «Արարատ-Արմենիա աղջիկներ 2»-ին։ Իսկ վերջին խաղում «Սիս Կիլիկիա-աղջիկներ 1»-ին պարտության մատնեցին խոշոր՝ 22-0 հաշվով։ Ուշագրավ է, որ այդ խաղում Միլենա Սայադյանը 10 գոլ հեղինակեց։ Վաստակած 6 միավորով մեր աղջիկներն այժմ խմբի առաջատարն են։

15+Ե2 ենթախմբում հանդես եկող «Ուրարտու-աղջիկներ 1»-ը վստահ մեկնարկեց առաջնությունում՝ առաջին խաղում 5-2 հաշվով հաղթանակ տոնելով «Ֆուրիա Ուրիշ ֆուտբոլ» թիմի նկատմամբ։ Իսկ երկրորդ խաղում մեր աղջիկների մրցակիցը մրցաշարի ամենափորձառու թիմերից մեկն էր՝ «Ալաշկերտի» աղջիկների թիմը։ Բավական լարված պայքարում ընթացած խաղում հաղթողը չորոշվեց։ Առաջին խաղակեսում թիմերի փոխանած մեկական գնդակները ձևակերպեցին հանդիպման վերջնական հաշիվը։ Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Լուսինե Կոստանյանը։

Թիմի նորեկներով կազմված մեր երրորդ թիմը, որը հանդես է գալիս Մ-15 տարեկաննների Ե2 ենթախմբում, իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց։ «Վեստ Արմենիա աղջիկներ 2»-ի հետ պայքարում մերոնք զիջեցին 10-2 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Լինա Առաքելյանն ու Անի Օհանյանը։

Մեր աղջիկների ելույթների լուսանկարները հասանելի են մեր ակադեմիայի ինստագրամյան էջում: