Not Selected

ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ․ ՏՈՒՐ 3

24/01/2021

Շարունակվում է Կանանց ֆուտզալի բաց առաջնությունը։ Նախորդ հանգստյան օրերին կայացան 3-րդ տուրի հանդիպումները։

15+Ե2 ենթախմբում «Ուրարտու-աղջիկները 1»-ը վստահ հաղթանակ տոնեց «Փյունիկ-աղջիկներ 2»-ի նկատմամբ 6-1 հաշվով։ Լուսինե Կոստանյանը հեթ-տրիկ ձևակերպեց, մեկական անգամ աչքի ընկան Մարիամ Նալբանդյանն ու Էմմի Սարգսյանը, իսկ մեկ անգամ էլ «Փյունիկ-աղջիկներ 2»-ի ֆուտբոլիստուհիները անզգուշաբար գրավեցին սեփական դարպասը։ Այս հաղթանակից հետո «Ուրարտու-աղջիկներ 1»-ն իր ակտիվում ունի 7 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Մինչև 15 տարեկանների Ե2 ենթախմբում «Ուրարտու-աղջիկներ 3» թիմի ֆուտբոլիստուհիներն առաջին միավորը վաստակեցին։ «Նաիրի-աղջիկների» հետ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։ Մեր թիմի կազմում աչքի ընկան Շուշանիկ Հարությունյանն ու Անի Օհանյանը։

Իսկ «Ուրարտու-աղջիկներ 2»-ի հանդիպումը «Ոսկետափ-աղջիկներ 1»-ի հետ հետաձգվել է։

Մեր աղջիկների ելույթների ֆոտոշարքը կարող եք տեսնել մեր ակադեմիայի ինստագրամյան էջում։