Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ» ԶՈՒՅԳԻ ՀԱՂԹՈՂԸ ԿՄՐՑԻ «ՆՈԱՅԻ» ՀԵՏ

25/01/2021

Հունվարի 26-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

«Ուրարտու» - «Փյունիկ» զույգի հաղթողը քառորդ եզրափակչում ուժերը կչափի «Նոայի» հետ։

«Ուրարտու» - «Փյունիկ» դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր «Ուրարտուի» հաղթանակով 2-1 հաշվով, իսկ պատասխան խաղը հետաձգվել էր «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսային թեստերի դրական պատասխանների պատճառով։

Հավելենք, որ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Ուրարտու» - «Փյունիկ» դիմակայության պատասխան հանդիպման օրն ու վայրը։ Այն կկայանա փետրվարի 25-ին «Փյունիկի» մարզադպրոցում և կմեկնարկի ժամը 14։00-ին։

Քառորդ եզրափակչի մյուս զույգերն են`

«Ալաշկերտ» - ԲԿՄԱ

«Ուրարտու»/«Փյունիկ» - «Նոա» 

«Վան» - «Արարատ-Արմենիա»

«Վեստ Արմենիա» - «Արարատ»

*VBET Հայաստանի գավաթի խաղարկության բոլոր փուլերը (բացառությամբ եզրափակչի) անցկացվելու են 2 խաղով՝ մեկական անգամ՝ սեփական և մրցակցի հարկի տակ։ Բոլոր փուլերի մասնակից զույգերը որոշվելու են կույր վիճակահանությամբ։ Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո անցկացվելու է հաջորդ փուլի վիճակահանությունը։