Not Selected

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԵՐԸ

25/01/2021

ՀՖՖ Մրցումների կազմակերպման ու անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 3-րդ, 7-րդ, 12-րդ և 13-րդ տուրերից հետաձգված հանդիպումների, ինչպես նաև մրցաշրջանի գարնանային հատվածի 18-րդ և 19-րդ մրցափուլերի հանդիպումների օրերը և ժամերը։

Այսպիսով, 7-րդ տուրից հետաձգված ԲԿՄԱ - «Ուրարտու-2» հանդիպումը նշանակված է փետրվարի 26-ին։ Այդ խաղը կկայանա ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի 14։00-ին։

Կրկին ԲԿՄԱ-ի հետ, բայց արդեն առաջնության երկրորդ հատվածի մեկնարկային 18-րդ տուրի շրջանակում կմրցենք մարտի 3-ին։ «Ուրարտու» մարզաբազայում այս հանդիպումը կմեկնարկի 14։00-ին։

Հաջորդ՝ 19-րդ տուրում էլ «Ուրարտու-2»-ի տղաները Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում կհյուրընկալվեն «Վեստ Արմենիային»։ Հանդիպումը կկայանա մարտի 7-ին, ժամը՝ 14։00-ին։