ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՆԱՐԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հունվարի 25-ին իր ծննդյան 25-րդ տարեդարձն է նշում «Ուրարտուի» ֆուտբոլիստ Նարեկ Պետրոսյանը։
Ակումբի ողջ անձնակազմը շնորհավորում է Պետրոսյանին հոբելյանի առթիվ և մաղթում վստահ քայլել դեպի առաջադրված նպատակներն ու հաղթանակներ կերտել կյանքում և ֆուտբոլում։
Հավելենք, որ Նարեկը «Ուրարտուի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը գլխավոր թիմի կազմում մասնակցել է 1 պաշտոնական հանդիպման։