Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ

Հունվարի 27-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անձնակազմը այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ ապաքինվում են հայրենիքի պաշտպանության համար վիրավորված կամ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները։

Ֆուտբոլիստներն ու անձնակազմը ծանոթացան վերականգնողական կենտրոնի պայմաններին, շրջայց կատարեցին, հանդիպեցին ու շփվեցին զինծառայողների հետ։ Մեր այս նախաձեռնությանը միացել էր նաև հայտնի ու սիրված դերասան Վարդան Պետրոսյանը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պլանավորում է համագործակցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ։ Ակումբը ներգրավված կլինի կենտրոնի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանության համար վիրավորված կամ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին օգնելն ու բնականոն կյանքին վերադարձնելն է։ Մենք վստահ ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք հայրենանվեր գործունեություն ծավալել ու նպաստել մեր զինծառայողների արագ ու անհետևանք վերականգնմանը։

Այցի լուսանկարները՝ ստորև