Not Selected

ՋԵՅՄՍ ՍԱՆԹՈՍ․ «ԱՅՍՕՐ ՍՏԱՑՎԵՑ ԱՄԵՆ ԻՆՉ»

28/01/2021

«Ալաշկերտի» հետ խաղում (6-0) բրազիլացի եզրային պաշտպանը 1 գոլ խփեց և 2 գոլային փոխանցում կատարեց, իսկ խաղից հետո նշեց հետևյալը.

«Ողջ թիմը լավ հանդիպում անցկացրեց։ Կարողացանք խաղադաշտում ցույց տալ այն, ինչ մարզիչը պահանջում էր մեզնից, ինչը փորձարկում էինք մարզումների ընթացքում։ Կարողացանք գոլեր խփել, միմյանց շատ լավ էինք հասկանում խաղադաշտում, ինչի համար էլ շատ ուրախ եմ։ Այո, նախապատրաստական փուլում ենք գտնվում, բայց կարծում եմ, որ ֆիզիկապես արդեն բավականին լավ մարզավիճակում ենք, այս խաղերն էլ վստահ եմ, որ կօգնեն, որպեսզի հնարավորինս լավ վիճակում ներկայանանք մրցաշրջանի երկրորդ հատվածին»: