Not Selected

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ՎԱՆԻ» ՀԵՏ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

30/01/2021

Նախապատրաստական փուլի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց «Վանի» հետ։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Առաջին կեսում ինքնագոլի հեղինակ դարձավ Էրիկ Սիմոնյանը, իսկ երկրորդ կեսում աչքի ընկան Վահագն Այվազյանն ու Գարեգին Կիրակոսյանը․

«Ալաշկերտի» նկատմամբ տոնած տպավորիչ հաղթանակից 2 օր անց «Ուրարտուն» հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց, սեփական հարկի տակ ընդունելով Չարենցավանի «Վանին»։ Ալեքսանդր Գրիգորյանն այս խաղում հանգստանալու հնարավորություն էր տվել թիմի առանցքային ֆուտբոլսիտներից մի քանիսին, փոխարենը խաղաժամանակ էր տրամադրել նրանց, ովքեր նախորդ խաղում ավելի քիչ խաղաժամանակ էին ստացել, կամ նոր են միացել երկրորդ թիմից գլխավորին։

Առաջին գոլը գրանցվեց հանդիպման 20-րդ րոպեին եզրային փոխանցումից հետո Էրիկ Սիմոնյանը փորձեց չեզոքացնել դրությունը, սակայն անզգուշաբար գրավեց սեփական դարպասը։ Առաջին կեսում նոր գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ կեսում «Վանի» ֆուտբոլիստները ևս երկու անգամ աչքի ընկան։ Նախ գոլ խփեց Վահագն Այվազյանը, իսկ 5 րոպե անց էլ աչքի ընկավ Գարեգին Կիրակոսյանը։ «Ուրարտու» - «Վան» 0-3։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի փետրվարի 5-ին սեփական հարկի տակ ընդունելով Երևանի «Ալաշկերտին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 14։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ» 0-3

0-1 Էրիկ Սիմոնյան (20’, ինքնագոլ), 0-2 Վահագն Այվազյան (62’), 0-3 Գարեգին Կիրակոսյան (67‘)