Not Selected

ՓՈԽՎԵԼ Է «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԸ

30/01/2021

Ինչպես տեղեկացրել էինք, «Ուրարտուն» այսօր անցկացնելու է հերթական ստուգողական հանդիպումը՝ սեփական հարկի տակ ուժերը չափելով «Վանի» հետ։ Այս հանդիպումը նախապես նշված 13։00-ի փոխարեն տեղի կունենա 14։30-ին։ Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։ 

Խաղի կարևորագույն իրադարձություններին օնլայն ռեժիմով կարող եք հետևել մեր տելեգրամյան ալիքում։