Not Selected

ՄԻԽԱՅԻԼ ՎԱՐԴԱՊԵՏՈՎԸ 60 ՏԱՐԵԿԱՆ Է

05/01/2021

Հունվարի 5-ին իր ծննդյան տարեդարձն է նշում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը։ Բազմափորձ մասնագետը նշում է ծննդյան 60-րդ ամյակը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է պարոն Վարդապետովին հոբելյանի առթիվ, մաղթելով քաջառողջություն և արդյունավետ գործունեություն իր բարդ ու չափազանց պատասխանատու աշխատանքում։

Համաճարակային այս բարդ ժամանակներում բժիշկների, հատկապես լավ մասնագետների դերը մեր կյանքում դարձել է անգնահատելի է, մենք վստահ ենք, որ պարոն Վարդապետովն ու նրա նման մասնագետները միայն ու միայն շտկում ու առողջացնում են ստեղծված իրավիճակը։