Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԿՎԵՐՍԿՍԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ

05/01/2021

Ամանորյա արձակուրդներից «Ուրարտու-2»-ը կվերադառնա հունվարի 10-ին։ Թիմը սեփական մարզաբազայում կվերսկսի առաջնության երկրորդ հատվածի նախապատրաստությունը։

«Ուրարտու-2»-ի մարզումային ծրագրերի ու ստուգողական հանդիպումների մասին կտեղեկացնենք առաջիկայում։

Հավելենք, որ Առաջին խմբի առաջնության առաջին հատվածն «Ուրարտու-2»-ն ավարտել է 4-րդ հորիզոնականում իր ակտիվում ունենալով 23 միավոր և առաջատար «Սևանից» հետ մնալով 6 միավորով։