Not Selected

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

06/01/2021

Հունվարի 9-ին կմեկնարկի Կանանց ֆուտզալի բաց առաջնությունը։ «Ուրարտուն» այս մրցաշարում հանդես է գալու 3 թիմերով 2 տարիքային խմբում։ Բարձրագույն խմբում ընդգրկված «Ուրարտու-աղջիկներ-1»-ն առաջնության մեկնարկային խաղում ուժերը կչափի «Ֆուրիա Ուրիշ ֆուտբոլ» թիմի հետ։ Խաղը տեղի կունենա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ու կմեկնարկի 17։00-ին։

Մեր աղջիկների մյուս երկու թիմերն էլ հանդես կգան մինչև 15 տարեկանների խմբում։ Հունվարի 10-ին «Ուրարտու-աղջիկներ-2»-ը կմրցի «Արարատ-Արմենիա-աղջիկներ-2»-ի հետ։ Խաղը կմեկնարկի 13:00-ին։ իսկ «Ուրարտու-աղջիկներ-3»-ը բաց կթողնի առաջին տուրը։