ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱԲՐԱՀԱՄ ՊՈՐՏՈՒԳԱԼՅԱՆԻՆ
Հունվարի 8-ին իր ծննդյան 22-րդ տարեդարձն է նշում «Ուրարտուի» ֆուտբոլիստ Աբրահամ Պորտուգալյանը։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը շնորհավորում է Պորտուգալյանին հոբելյանի առթիվ և մաղթում մշտապես լինել գերազանց մարզավիճակում ու երբեք չկորցնել սեփական երազանքների համար համառորեն պայքարելու ձգտումը։
Հավելենք, որ Պորտուգալյանն «Ուրարտուի» սան է։ Հարձակվողը գլխավոր թիմի կազմում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։