Not Selected

ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆՔ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

09/01/2021

Մեկնարկեց Կանանց ֆուտզալի բաց առաջնությունը։ 1-ին տուրում «Ուրարտու-աղջիկներ-1»-ը մրցեց «Ֆուրիա Ուրիշ Ֆուտբոլի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր աղջիկների հաղթանակով՝ 5-2 հաշվով։

«Ուրարտու-աղջիկների» կազմում աչքի ընկան Մարիամ Նալբանդյանը, Շուշանիկ Մելքոնյանը, Էմմի Սարգսյանը, իսկ Լուսինե Կոստանյանը դուբլ ձևակերպեց։ «Ֆուրիա Ուրիշ ֆուտբոլի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Գայանե Մատնիշյանն ու Աշխեն Հակոբյանը։

Ստորև ներկայացնում ենք հանդիպման ֆոտոշարքը.