Not Selected

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ

11/10/2021

Միջազգային դադարի ընթացքում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ստուգողական հանդիպում անցկացրեց «Ալաշկերտ-2»-ի հետ ու առավելության հասավ 6-1 հաշվով։ Մեր թիմի կազմում դուբլ ձևակերպեցին Կարեն Դավթյանը և Հարություն Ստեփանյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Արթուր Իսրայելյանը և Արայիկ Էլոյանը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Հարություն Հարությունյանը։ 

Հանդիպումը գոլառատ ստացվեց հենց առաջին րոպեներից։ Մեկնարկային 7 րոպեների ընթացքում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Նախ, աջ եզրից կատարված փոխանցումից հետո Կարեն Դավթյանը բացեց հանդիպման հաշիվը, 4 րոպե անց Արթուր Իսրայելյանը հեռահար հարվածով կրկնապատկեց թիմի առավելությունը։ Շատ չանցած՝ Արայիկ Էլոյանը խփեց նաև 3-րդ գնդակը։ Մինչ ընդմիջման գնալը, Կարեն Դավթյանը հասցրեց դուբլ ձևակերպել՝ խփելով թիմի 4-րդ գնդակը։ 

Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտ-2»-ին հաջողվեց մեկ գոլ խփել, որին մեր տղաները պատասխանեցին Հարություն Ստեփանյանի ձևակերպած դուբլով։ 

Հավելենք, որ այս շրջանում սա «Ուրարտու-2»-ի վերջին ստուգողական հանդիպումն էր։ Մեր թիմն առաջնությունում ելույթները կվերսկսի հոկտեմբերի 18-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱԼԱՇԿԵՐՏ-2» 6-1

1-0 Կարեն Դավթյան (1') 2-0 Արթուր Իսրայելյան (5'), 3-0 Արայիկ Էլոյան (7՛) 4-0  Կարեն Դավթյան (19')  4-1 Հարություն Հարությունյան (49'), 5-1 Հարություն Ստեփանյան (70'), 6-1 Հարություն Ստեփանյան (81')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Մխիթար Ումրեյան (96․ Հրաչ Ալոյան 66՛), 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 17․ Տիգրան Այունց (19․ Արմեն Աֆրիկյան 70'), 4․ Էրիկ Ամիրխանյան (39․ Նարեկ Դավթյան 66'), 12․ Արա Ջոլաքյան (70․ Արման Մարտիրոսյան 70'), 33․ Վարդան Բաբախանյան, 3․ Գագիկ Գևորգյան (4․ Դավիթ Թալալյան 73'), 9․ Արթուր Իսրայելյան (13․ Էդգար Ղուլինյան 77'), 15․ Կարեն Դավթյան (14․ Կորյուն Սեդրակյան 66'), 20․ Ռուբեն Եսայան (8. Գևորգ Գրիգորյան 73'), 16․ Արայիկ Էլոյան ( 21․ Հարություն Ստեփանյան 66')։

Պահեստայիններ՝  96․ Հրաչ Ալոյան, 70․ Արման Մարտիրոսյան, 39․ Նարեկ Դավթյան, 8. Գևորգ Գրիգորյան,  19․ Արմեն Աֆրիկյան,  24․ Դավիթ Թալալյան, 13․ Էդգար Ղուլինյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 21․ Հարություն Ստեփանյան։