Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՔԱԹԱՐԻՆ

11/10/2021

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 11-ին ևս մեկ հանդիպում անցկացրեց Քաթարի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ։ Մեր ընտրանին առավելության հասավ 3-2 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Գոռ Առաքելյանը, Պավել Գորելովը և Նարեկ Մանուկյանը։

Պատանեկան հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցեցին «Ուրարտուի» կիսապաշտպան Համլետ Սարգսյանը, որը փոխարինման մտավ 60-րդ րոպեին, և պաշտպան Ռուբեն Աբրահամյանը, որը նույնպես փոխարինման մտավ ու 20 րոպե անցկացրեց խաղադաշտում։ «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված դարպասապահ Անդրանիկ Մարտիրոսյանն էլ խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսի սկզբում։

Հավելենք, որ Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 11-ին ավարտում է հավաքը ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-ակադեմիայում։