Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱԱ 2022-Ի ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ

12/10/2021

Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի J խմբում հերթական հանդիպումներն անցկացրեց։ 7-րդ մրցափուլում մերոնք հյուրընկալվեցին Իսլանդիայի ընտրանուն։ Այս խաղում հաղթանակի հասնել մեր տղաներին չհաջողվեց։ Հանդիպման 35-րդ րոպեին հաշիվը բացեց Կամո Հովհաննիսյանը, մեր տղաներն ընդմիջման գնացին նվազագույն առավելությամբ։ Սակայն երկրորդ խաղակեսում տանտերերը պատասխանեցին Իսակ Յոհանեսոնի խփած գնդակով։

3 օր անց, Բուխարեստում Հայաստանի հավաքականը հանդիպեց Ռումինիայի ընտրանուն և զիջեց նվազագույն հաշվով։ Տանտերերի համար հաղթական դարձավ հանդիպման 26-րդ րոպեին Յոնուտ Միտրիցեի խփած գնդակը։

«Ուրարտուից» հավաքական հրավիրված դարպսապահ Անատոլի Այվազովը երկու խաղերում էլ պահեստայինների թվում էր։

Այս խաղերից հետո մեր հավաքականը J խմբի 4-րդ հորիզոնականում է և հավասար միավորներ ունի 3-րդ տեղով ընթացող Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ 

Հավելենք, որ որակավորման փուլի հաջորդ հանդիպումները մեր ընտրանին կանցկացնի նոյեմբերի 11-ին և 14-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականներին։