Not Selected

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

12/10/2021

ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին տոնում է ծննդյան 95-ամյակը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Սիմոնյանին և մաղթում քաջ առողջություն։

Լեգենդար ֆուտբոլիստը պարգևատրվել է ՖԻՖԱ-ի շքանշանով, արժանացել նախկին ԽՍՀՄ բազմաթիվ մեդալների ու շքանշանների: Նիկիտա Սիմոնյանն այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։