Not Selected

ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ․ «ԱՐԴՅՈՒՆՔԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՉԷ»

16/10/2021

«Ուրարտուի» պաշտպան Արմեն Մանուչարյանը խոսել է «Վանի» հետ խաղի ու իր մարզավիճակի մասին․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մեր պլանավորած խաղը չստացվեց։ Առաջին խաղակեսում սխալ թույլ տվեցինք, որի արդյունքում գոլ բաց թողեցինք խաղի սկզբում, որից հետո «Վանը» նահանջեց ու սկսեց ավելի շատ պաշտպանվել, քան գրոհներ կազմակերպել։ Երկրորդ խաղակեսում կարողացանք հավասարեցնել հաշիվը։ Խաղի արդյունքը գոհացուցիչ չէ, եկել էինք հաղթանակի համար»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մարզավիճակս գնալով բարելավվում է, երկար ժամանակ բաց էի թողել մինչ «Ուրարտու» տեղափոխվելս։ Թիմում էլ շուտ ներգրավվեցի, քանի որ ճանաչում էի և՛ տղաներին, և՛ մարզչին։ Կցանկանամ ավելի լավացնել մարզավիճակս ու հնարավորություն ստանալ կրկին հավաքական վերադառնալու»։