Not Selected

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ՈՉ ԹԵ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ՎԱՍՏԱԿԵՑԻՆՔ, ԱՅԼ ԵՐԿՈՒՍԸ ԿՈՐՑՐԻՆՔ»

16/10/2021

«Վան» - «Ուրարտու» հանդիպումից հետո մեր թիմի մարզիչ Արսեն Պետրոսյանը խոսել է խաղի մասին․

«Հանդիպումը բարդ ստացվեց նրանով, որ մրցակիցը շատ լավ պաշտպանվում էր, և մենք, իմանալով այդ ամենը, փորձում էինք մեր գրոհները կազմակերպել այնպես, որ ճեղքեինք «Վանի» պաշտպանությունը։ Սա այն թիմն է, որ շատ խաղերում փորձում է պարզապես հակագրոհներով խաղ կազմակերպել, և այս խաղում կարծում եմ՝ մենք ոչ թե վաստակեցինք մեկ միավոր, այլ կորցրինք երկուսը։ Ունեինք շատ հնարավորություններ, բայց գրոհների վերջնահատվածում մեզ մոտ մի փոքր չստացվեց։ Պետք է փորձենք դաշտի դիմային հատվածում բարելավել մեր խաղն ու հաջողության հասնել»։