Not Selected

ՈՉ-ՈՔԻ ՉԱՐԵՆԱՑԱՎԱՆՈՒՄ

16/10/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց Չարենցավանի «Վանի» հետ։ Թիմերը մեկական գոլերով փոխանակվեցին։ Մեր կազմում գոլի հեղինակ դարձավ Օլեգ Պոլյակովը, տանտերերի միակ գոլն էլ խփեց Վլադիմիր Ֆիլիպովը։

Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում «Ուրարտուն» ունեցավ ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների հավաքականներ հրավիրված ֆուտբոլիստներ։ Այսօր «Ուրարտուի» մեկնարկային կազմից բացակայում էին թիմի հիմնական խաղացողներ Նարեկ Գրիգորյանը և Սալոմոն Նիրիսարիկեն։

ԳՈԼ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ

«Ուրարտուն» հանդիպումը մեկնարկեց բավական վտանգավոր պահերով, սակայն գոլային պահերը գոլերի չվերածելու արդյունքում գոլ ընդունեցինք մեր դարպասը։ Պաշտպանությունում թույլ տված սխալից հետո «Վանի» ֆուտբոլիստները կարողացան բացել հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Վլադիմիր Ֆիիլիպովը։ Խփած գոլից հետո «Վանի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել և մինչ ընդմիջում մի քանի պահ էլ ունեին գոլ խփելու։

ՍԱՌՈՒՅՑԸ ԿՈՏՐԵՑԻՆՔ

Առաջնության վերջին 3 խաղերում «Ուրարտուին» չէր հաջողվում գրավել մրցակիցների դարպասը։ Մեր տղաներն ի վերջո գոլ խփեցին 9-րդ տուրում։ Ստանդարտի իրացումից հետո Հակոբ Հակոբյանի հարվածը գոլի վերածեց Օլեգ Պոլյակովը՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում իր երրորդ գնդակը։  

ՀԱՋՈՐԴԸ՝ «ՆՈՐԱՎԱՆՔ»

Հաջորդ տուրում կրկին կխաղանք Չարենցավանում։ Մրցելու ենք «Նորավանքի» հետ, որն այս տուրում հյուրընկալվելու է ԲԿՄԱ-ին։ Հավելենք, որ այս տուրից հետո «Ուրարտուն» վաստակած 10 միավորով շարունակում է զբաղեցնել 6-րդ հորիզոնականը։

«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈԻ» 1-1

1-0 Վլադիմիր Ֆիլիպով (11’), 1-1 Օլեգ Պոլյակով (61’)

«ՎԱՆ»․ 12. Արման Մելիքսեթյան, 3․ Անդրանիկ Ոսկանյան (ա), 6․ Արգիշտի Պետրոսյան, 19․ Ալեքսանդր Ստեպանով, 18․ Վահագն Այվազյան, 8․ Գագիկ Դաղբաշյան (23․ Դմիտրի Կուզկին 61’), 28․ Ալեքսանդր Հովհաննիսյան, 13․ Էմանուել Միրեկու, 7․ Վլադիմիր Ֆիլիպով (16․ Լուիզ Ֆելիպե Կոստա Մենեզես 61’), 88․ Զավեն Բադոյան (99․ Չիդի Բոլու Պասկալ 70’), 9․ Ախմեդ Ջինդոյան (17․ Ստեֆան Կոբենան 46’ (27․ Ջոսուե Գաբա 67’)։

Պահեստայիններ՝  22․ Նիկոլայ Ցիգան, 21․ Դավիթ Պապիկյան, 2․ Կոուկոու Էմիլիե Նդրի, 23․ Դմիտրի Կուզկին, 44․ Նորիկ Մկրտչյան, 16․ Լուիզ Ֆելիպե Կոստա Մենեզես, 29․ Միքայել Գալստյան, 17․ Ստեֆան Կոբենան, 27․ Ջոսուե Գաբա, 99․ Չիդի Բոլու Պասկալ, 11․ Էռնիստ Բատիրկանով։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24. Արսեն Բեգլարյան, 4. Արմեն Մանուչարյան (36. Խարիտոն Այվազյան 67’), 14. Պյոտր Տեն, 15. Աննան Մենսահ, 2. Նանա Անտվի (25. Էդգար Գրիգորյան 67’), 8. Ուգոչուկվու Իվու, 9. Նարեկ Աղասարյան (21. Նարեկ Գրիգորյան 55’), 5. Հակոբ Հակոբյան (ա) (19. Սերգեյ Մկրտչյան 81’), 90. Օլեգ Պոլյակով, 10. Կարեն Մելքոնյան, 23. Լիվիո Միլտս:

Պահեստայիններ՝ 96. Անատոլի Այվազով, 77. Էրիկ Սիմոնյան, 36. Խարիտոն Այվազյան, 18. Սալոմոն Նիրիսարիկե, 95. Վարդան Արզոյան, 3. Կարեն Գալստյան, 25. Էդգար Գրիգորյան, 6. Պիտեր Մուտումոսի, 21. Նարեկ Գրիգորյան, 19. Սերգեյ Մկրտչյան, 33. Վիտինյո, 20. Գոռ Լուլուկյան: