Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ ԶԻՋԵՑ ԲԿՄԱ-2-ԻՆ

18/10/2021

Հայաստանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս 2-1 հաշվով զիջեց ԲԿՄԱ-2-ին։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռուբեն Եսայանը, տանտերերից էլ աչքի ընկան Արամայիս Խաչատրյանը և Համլետ Մինասյանը։

Միջազգային դադարից հետո «Ուրարտու-2»-ն առաջին հանդիպումն անցկացրեց՝ մրցելով ԲԿՄԱ-2-ի հետ։ Հանդիպման առաջին կեսում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները գերակշռող առավելություն ունեին։ Մեր տղաները խաղասկզբից վտանգավոր գրոհներ էին ձեռնարկում, որոնցից մեկի ժամանակ էլ մրցավարը կանոնների խախտում նկատեց ԲԿՄԱ-2-ի ֆուտբոլիստների գործողություններում և 11-մետրանոց նշանակեց։ Վարդան Բաբախանյանի հարվածից հետո ԲԿՄԱ-2-ի դարպասապահ Ռաֆայել Մանասյանը հետմղեց գնդակը։ Այս դարպասապահն այսօր իր լավագույն կողմերը ցուցադրեց՝ փրկելով իր թիմին ևս մի քանի վերահաս գոլերից։ Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ 

Երկրորդ խաղակեսում տանտերերը բավական ակտիվ սկսեցին գործել։ Բանակայիններին հաջողվեց 4 րոպեում 2 գոլ խփել։ Նախ, հանդիպման 71-րդ րոպեին փոխարինման մտած Համլետ Մինասյանը բացեց հանդիպման հաշիվը, ապա Արամայիս Խաչատրյանը կրկնապատկեց թիմի առավելությունը։ Միայն հանդիպման 85-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ռուբեն Եսայանը։ Մինչ հանդիպման ավարտը մերոնք անդադար վտանգավոր պահեր էին ստեղծում, սակայն փրկել խաղը նրանց չհաջողվեց։ ԲԿՄԱ-2 - «Ուրարտու-2» 2-1:

Այսպիսով, «Ուրարտու-2»-ը վաստակած 8 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում։ Հաջորդ հանդիպումը մեր տղաները կանցկացնեն հոկտեմբերի 23-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Փյունիկ Ակադեմիային»։ Խաղը կմեկնարկի 18։30-ին։  

ԲԿՄԱ-2 - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 2-1

1-0 Համլետ Մինասյան (71’), 2-0 Արամայիս Խաչատրյան (75’), 2-1 Ռուբեն Եսայան (85’)

ԲԿՄԱ-2․ 16. Ռաֆայել Մանասյան, 47․ Էրիկ Հակոբյան (27․ Գրիգոր Մուրադյան 46'), 33․ Գոռ Առաքելյան, 17․ Ռուդիկ Սարգսյան, 31․ Յուրի Մարտիրոսյան, 32․ Հովհաննես Գևորգյան (35․ Արմեն Սարգսյան 83'), 21․ Սերոբ Գալստյան (37․ Արամայիս Խաչատրյան 73'), 36․ Վահրամ Մախսուդյան (ա), 39․ Սպարտակ Հայրապետյան, 40․ Հարություն Ասատրյան (48․ Էրիկ Հովակիմյան 79'), 38․ Սուրեն Հակոբյան (26․ Համլետ Մինասյան 46’):

Պահեստայիններ՝ 51․ Անդրանիկ Մարտիրոսյան, 34․ Մհեր Քանքանյան, 35․ Արմեն Սարգսյան, 49․ Վոլոդիա Մելքոնյան, 48․ Էրիկ Հովակիմյան, 41․ Տիգրան Վարդանյան, 37․ Արամայիս Խաչատրյան, 27․ Գրիգոր Մուրադյան, 26․ Համլետ Մինասյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Մխիթար Ումրեյան, 77․ Էրիկ Սիմոնյան (4․ Էրիկ Ամիրխանյան 46’), 99․ Ռուբեն Աբրահամյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 33․ Վարդան Բաբախանյան, 17․ Տիգրան Այունց, 25. Սերգեյ Մկրտչյան (10․ Գոռ Լուլուկյան 46’), 18․ Համլետ Սարգսյան (26․ Կարեն Գալստյան 75), 15․ Կարեն Դավթյան (14․ Կորյուն Սեդրակյան 65’), 20․ Ռուբեն Եսայան, 16․ Արայիկ Էլոյան (8․ Գևորգ Գրիգորյան 75'):

Պահեստայիններ՝ 12․ Լևոն Տեր-Մինասյան, 39․ Նարեկ Դավթյան, 3․ Գագիկ Գևորգյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 4․ Էրիկ Ամիրխանյան, 9․ Արմեն Աֆրիկյան, 12․ Արա Ջոլաքյան, 26․ Կարեն Գալստյան, 10․ Գոռ Լուլուկյան, 9․ Արթուր Իսրայելյան, 13․ Էդգար Ղուլինյան։