Not Selected

ՀԱՅՏՆԻ Է ԳԱՎԱԹԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿԻՑԸ

20/10/2021

ՀՖՖ գրասենյակում կայացավ Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչի վիճակահանությունը։ «Ուրարտուին» բաժին է հասել «Ալաշկերտ»-ը։

Գավաթի խաղարկությանը մասանակցում են 1/8-րդ եզրափակիչը հաղթահարած թիմերը, նախորդ մրցաշրջանում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած «Ալաշկերտը», «Նոան» և «Ուրարտուն», ինչպես նաև գործող գավաթակիր «Արարատը»։ 

Հավելենք, որ զույգի հաղթողը կորոշվի մեկ խաղի արդյունքում։ 

Ստորև ներկայացնում ենք Vbet Հայաստանի Գավաթ խաղարկության 1/4-րդ եզրափակչի բոլոր զույգերը՝

«Նորավանք» - «Արարատ-Արմենիա»

«Արարատ» - «Նոա»

«Փյունիկ» - «Վան»

Հավելենք, որ հանդիպումները անցկացվելու են նոյեմբերի 24-25-ը։