Not Selected

ԽԱՐԻՏՈՆ ԱՅՎԱԶՅԱՆ․ «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԸՆԴԳՐԿՎԵՑԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ»

21/10/2021

«Նորավանքի» հետ խաղում «Ուրարտուի» պաշտպան Խարիտոն Այվազյանն ընդգրկված էր թիմի մեկնարկային կազմում։ Երիտասարդ ֆուտբոլիստի հետ զրուցել ենք խաղի ու գլխավոր թիմում հանդես գալու մասին։ 

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Բարդ խաղ ստացվեց, կարողացանք առաջին խաղակեսում բացել հաշիվը, պահեր ունեինք և կարող էինք նաև երկրորդը խփել, որպեսզի խաղն ավելի հեշտ լիներ մեզ համար, սակայն չստացվեց, բայց ուրախ եմ, որ կարողացանք մինչև վերջ պահել հաղթական հաշիվը»։

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մարզիչը վստահեց ինձ և հնարավորություն տվեց մեկնարկից խաղն սկսելու, նախորդ հանդիպմանն էլ խաղաժամանակ ստացել էի, ես էլ փորձեցի ամեն ինչ անել ու ապացուցել, որ կարող եմ խաղալ։ Շատ ուրախ կլինեմ՝ եթե նորից հնարավություն ստանամ ընդգրկվելու մեկնարկային կազմում»։

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՈՒ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Փորձառու թիմակիցների հետ մարզվելը շատ է օգնում ինձ, ես էլ փորձում եմ լավ դրսևորել ինձ, որպեսզի հուսախաբ չանեմ մարզիչներին և տղաներին։ Մարզավիճակս էլ բարելավում եմ, հնարավորության դեպքում կփորձեմ օգնել թիմին հաջողության հասնել նաև մյուս խաղերում»։