Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ՝ «ՆՈՐԱՎԱՆՔԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

21/10/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Նորավանքին»։ Մեր տղաները մրցակցի նկատմամբ առավելության հասան 1-0 հաշվով։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը։

 

ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

«Վանի» հետ հանդիպումից 5 օր անց «Ուրարտուն» կրկին Չարենցավանում էր։ Այս անգամ մեր տղաները մրցում էին «Նորավանքի» հետ։ Այս խաղով մեկնարկեց Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ շրջանը։ Առաջին տուրի շրջանակում այս թիմերի միջև խաղն ավարտվել էր կրկին «Ուրարտուի» հաղթանակով՝ 3-0 հաշվով։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆԱԽՈՐԴ ԽԱՂԻ ՀԱՄԵՄԱՏ

Ի տարբերություն նախորդ խաղի՝ մեր թիմի մեկնարկային կազմում այսօր տեղ էին գտել Սալոմոն Նիրիսարիկեն, Նարեկ Գրիգորյանը, ինչպես նաև Խարիտոն Այվազյանը, որն առաջին անգամ այս մրցաշրջանում խաղն սկսեց առաջին րոպեներից։ Այվազյանը նախորդ խաղում ևս խաղաժամանակ էր ստացել։ Հիմնական կազմից այսօր բացակայում էր թիմի ավագ Հակոբ Հակոբյանը, իսկ ավագի պարտականություններն կատարում էր Կարեն Մելքոնյանը։ 

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 4-ՐԴ ԳՈԼՆ ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

Գրեթե հավասար պայքարում մեկնարկած խաղը բավական դիտարժան էր առաջին րոպեներից։ Առաջին խաղակեսում կազմակերպած հերթական գրոհը մեր թիմի համար ավարտվեց դարպասի գրավումով։ Օլեգ Պոլյակովի փոխանցումից հետո Նարեկ Գրիգորյանը բացեց հանդիպման հաշիվը՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում իր 4-րդ գնդակը։ Գոլից հետո «Նորավանքի» ֆուտբոլիստները վտագավոր գրոհների էին նետվում, սակայն այլ գոլեր առաջին կեսում այլևս չգրանցվեցին։

ԱՆԴԱԴԱՐ ԳՐՈՀՆԵՐ ՈՒ ԴՐԱՄԱՏԻԿ ԱՎԱՐՏ

Թիմերը բավական ակտիվ մտան խաղի մեջ նաև երկրորդ խաղակեսում, որը դիտարժանության առումով չզիջեց առաջինին, ավելին՝ խաղակեսը հագեցած էր վտանգավոր պահերով։ «Նորավանքի» կատարմամբ առավել վտանգավոր պահը հանդիպման 55-րդ րոպեին էր․ ստեղծված խառնաշփոթ իրավիճակում Միխայիլ Բաշիլովի հարվածից հետո մեր թիմին վերահաս գոլից փրկեց պաշտպան Աննան Մենսահը։ Իսկ «Ուրարտուն» շարունակ սպառնում էր մրցակցի դարպասին։ Սակայն Նարեկ Գրիգորյանի գոլը միակն էր այս խաղում։ 

Այս խաղից հետո «Ուրարտուն», իր ակտիվում ունենալով 13 միավոր, բարձրանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։

«ՆՈՐԱՎԱՆՔ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-1

0-1 Նարեկ Գրիգորյան (19')

«ՆՈՐԱՎԱՆՔ». 35․ Դուշան Չուբրակովիչ, 24․ Իգոր Զոնյիչ (ա), 63․ Թեմուր Մուստաֆին, 26․ Ինուսա Սանդի (5․ Նորայր Նիկողոսյան 89'), 10․ Կարեն Նալբանդյան, 77․ Դավիթ Մինասյան (95․ Արթուր Սոխիև 67’), 25․ Էբերտ Կարդոսո, 4․ Միխայիլ Բաշիլով, 14․ Արման Խաչատրյան, 8․ Դավիդ Ուֆուոմա (99․ Արման Մկրտչյան 67’), 37․ Սերգեյ Օրլով (9․ Նանա Տեչիե 85')։

Պահեստայիններ՝ 31․ Դանիիլ Պոլյանսկի, 20․ Սիմոն Օբոնդե, 95․ Արթուր Սոխիև, 5․ Նորայր Նիկողոսյան, 15․ Դավիդ Քուայե, 99․ Արման Մկրտչյան, 9․ Նանա Տեչիե, 6․ Դավիթ Մարգարյան, 11․ Արման Ասիլյան, 88․ Նարեկ Ոսկանյան, 16․ Վլադիսլավ Յարուկով, 66․ Էրիկ Պետրոսյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24. Արսեն Բեգլարյան, 36. Խարիտոն Այվազյան (25. Էդգար Գրիգորյան 77’), 15. Աննան Մենսահ, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 14. Պյոտր Տեն,  8. Ուգոչուկվու Իվու, 9. Նարեկ Աղասարյան, 21․ Նարեկ Գրիգորյան (6. Պիտեր Մուտումոսի 88'),  90. Օլեգ Պոլյակով, 23. Լիվիո Միլտս (2. Նանա Անտվի 60’), 10. Կարեն Մելքոնյան (ա) (33. Վիտինյո 77’):

Պահեստայիններ՝ 96. Անատոլի Այվազով, 77. Էրիկ Սիմոնյան, 4. Արմեն Մանուչարյան, 2. Նանա Անտվի, 95. Վարդան Արզոյան, 25. Էդգար Գրիգորյան, 5. Հակոբ Հակոբյան, 6. Պիտեր Մուտումոսի, 19. Սերգեյ Մկրտչյան, 33. Վիտինյո, 20. Գոռ Լուլուկյան: