Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ»

21/10/2021

«Նորավանքի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (0-1) զրուցել ենք «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ․

«Բովանդակային առումով խաղից գոհ չեմ։ Այն, որ գնդակի վերահսկումը մեզ մոտ ամենալավն է ստացվում առաջնությունում, պրեսինգի ինտենսիվությունը, և գրոհների կազմակերպումը մեզ մոտ ամենաբարձր մակարդակի վրա է, այսօր մեզ մոտ կաղում էր։ Կարծում եմ՝ սա ավելի շատ կապված էր հաշվի հետ, քանի որ մեզ հաղթանակ էր պետք, և բացի այդ, շատ դժվար է երկու խաղ անընդմեջ խաղալ արհեստական խոտածածկի վրա, երբ արագությունն ու ծանրաբեռնվածությունն ուրիշ է։ Ինչևէ, շատ լավ է, որ կարողացանք հաղթել, հոգեբանական առումով սա շատ կարևոր հաղթանակ էր, շնորհակալություն տղաներին, որ մինչև վերջ պայքարեցին»։